Home / Հայաստան / Կառավարության մոտ կբողոքեն՝ ի պաշտպանություն աշխատող մայրերի

Կառավարության մոտ կբողոքեն՝ ի պաշտպանություն աշխատող մայրերի

Հոկտեմբերի 23-ին, ժամը 12:30-ին կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են նախաձեռնել՝ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագծի դեմ: Ակցիայի մասին հաղորդագրությունը տարածել է «Հասարակություն առանց բռնության» ՀԿ֊ի գործադիր տնօրեն Աննա Նիկողոսյանը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է փոխել մայրերին նպաստ տալու ընթացակարգը, մասնավորապես, չաշխատող կանանց ծննդաբերությունից 70 օր առաջ և 70 օր հետո հատկացնել նվազագույն աշխատավարձի չափ նպաստ (50 000 դրամ), իսկ աշխատող կանանց նպաստի չափը կրճատել, ընդհուպ մինչև սահմանել նպաստի թույլատրելի վերին շեմ

«Սույն օրինագիծը խախտում է ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներ և միջազգային նորմեր: Oրինագծով սահմանված փոփոխությունները աշխատող կանանց իրավունքների ոտնահարում են: Բացի դա, փոփոխությունները կարող են հանգեցնել ծնելիության կրճատման և նպաստել արտագաթին: Ողջունում ենք կառավարության՝ չաշխատող կանանց ծննդաբերության նպաստ վճարելու գաղափարը, սակայն գտնում ենք, որ այդ փոփոխությունները չպետք է արվեն աշխատող կանանց հաշվին»,- բողոքին միանալու կոչում հիմնավորում են նախաձեռնության հեղինակները: