Home / Հայաստան / Արմեն Ռուստամյանը ցանկանում է, որ ոչ իշխանական եռյակը ժողովրդին չհիասթափեցնի

Արմեն Ռուստամյանը ցանկանում է, որ ոչ իշխանական եռյակը ժողովրդին չհիասթափեցնի

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ցանկանում է, որ ոչ իշխանական ուժերի հանրահավաքները չբերեն արյունահեղության և ժողովրդի հիասթափության։ Այս մասին նա ասել է այսօր ԱԺ֊ում՝ խմբակցությունների հայտարարությունների ժամին։ Պատգամավորը, սակայն, հրաժարվել է այսօր կայանալիք հանրահավաքի վերաբերյալ կանխատեսումներ անել։

Ռուստամյանի խոսքով՝ անորոշությունները պահպանվել են ու հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո որոշ չափով ավելացել են։

«Ընդհանրապես, առաջին հանրահավաքը կարևոր դեր ունի. որևէ գործողության համար լավ սկիզբը գործի կեսն է»,֊ ասել է նա։

Հիշեցնենք, որ ՀՅԴ֊ն ևս մասնակցում էր ոչ իշխանական ուժերի համատեղ գործողություններին ԱԺ֊ում, սակայն նրանց և մյուս 3 ոչ իշխանական ուժերի՝ «Ժառանգության», ԲՀԿ֊ի և ՀԱԿ֊ի միջև հակասություններ եղան Սահմանադրական բարեփոխումների ծրագրի շուրջ, որից հետո ՀՅԴ֊ն հրաժարվեց մասնակցել հոկտեմբերի 10֊ի հանրահավաքին։