Home / Տեսանյութեր / ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զոհված զինվորների ծնողները՝ նախագահականի մոտ․ ակցիաները շարունակվելու են

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զոհված զինվորների ծնողները՝ նախագահականի մոտ․ ակցիաները շարունակվելու են

Բանակում խաղաղ պայմաններում զոհված 5 զինծառայողների ծնողներն երկրորդ օրն անընդմեջ բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ նախագահի նստավայրի մոտ, սակայն ինչպես երեկ, այնպես էլ այսօր նրանք ստիպված էին հաղթահարել ոստիկանների՝ շուրջ կես ժամ տևած դիմադրությանը:

Զինծառայողների ծնողները պահանջում են, որպեսզի նախագահ Սերժ Սարգսյանը դուրս գա և հանդիպի իրենց: Նրանք որոշել են այսուհետ նախագահական նստավայրի մոտ գալ ամեն աշխատանքային օր՝ մինչև իրենց պահանջը չկատարվի։

«Հայրենիքը պաշտպանող Արծիվներին հոշոտել են Հայոց բանակի «սպաները»՝ ճիճուները, ճիվաղները, վիժվածքները» գրառումով և իրենց որդինների նկարներով պաստառով՝ զինվորների ծնողները Բաղրամյան 26 էին բարձրանում, սակայն Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկի մոտ ոստիկաններն իրենց զգուշացրեցին, որ մայթով դեպի Բաղրամյան 26 բարձրանալն արգելված է: Ծնողներից մի քանիսը փորձել է նախագահական նստվայրի մոտ բարձրանալ փողոցի երթևեկելի մասով։

Հաղթահարելով դիմադրությունը՝ նրանք մոտ 1 ժամ սպասել են նախագահական նստավայրի դիմաց՝ ոստիկաններով շրջապատված, սակայն նրանց այդպես էլ ոչ ոք չհանդիպեց: