Home / Հայաստան / Հայազգի լրագրողը նշանակվել է Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում

Հայազգի լրագրողը նշանակվել է Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում

Թուրքահայ լրագրող Էթյեն Մահչուփյանը նշանակվել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդականի պաշտոնում։ Թուրքական «Սաբահ» թերթի փոխանցմամբ՝ լրագրողն առաջարկը ստացել է անձամբ վարչապետից՝ քրդական հարցի կարգավորման նպատակով ստեղծված «Իմաստունների խորհրդի» հերթական ժողովից հետո։ Հանդիպումից հետո Դավութօղլուն Մահչուփյանին հրավիրել է առանձնազրույցի և առաջարկել դառնալ իր խորհրդականը՝ հաշվի առնելով «լրագրողի ներդրած ավանդը ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության ու գիտության զարգացման հարցերում»։

Թուրքական ԶԼՄ֊ները հաղորդում են, որ Մահչուփյանը վերահսկելու է հայ֊թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Էթյեն Մահչուփյանը նախկինում եղել է Ստամբուլում հայերեն ու թուրքերեն լեզուներով լույս տեսնող «Ակօս» թերթի հայերեն հատվածի խմբագիրը։ Այնուհետև աշխատել է ընդդիմադիր «Զաման» թերթում, որից հետո տեղափոխվել է իշխանամետ «Աքշամ» պարբերական: