Home / Հայաստան / Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց են կառուցելու. «Ժողովուրդ»

Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց են կառուցելու. «Ժողովուրդ»

Երևանում առաջիկայում կառուցվելու է չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Նախագիծը ՀՀ կառավարության վաղվա նիստում կներկայացնի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

Թերթը նշում է, որ դեռևս 2012 թվականի դեկտեմբերի 28-ին և 2013 թվականի սեպտեմբերի 10-ին Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև ստորագրվել են «Տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրերը, ըստ որոնց Չինաստանը ՀՀ կառավարությանը տրամադրելու է 70 միլիոն յուան (մոտ 11 միլիոն դոլար) և 100 միլիոն յուան (մոտ 16 միլիոն դոլար) անհատույց օգնություն։ Այս համաձայնագրերի շրջանակներում էլ պետք է իրականացվի Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի շինարարությունը։