Home / Հայաստան / Ղարաբաղի հարցը լուրջ մտահոգության աղբյուր է Մեծ Բրիտանիայի համար․ պետնախարար

Ղարաբաղի հարցը լուրջ մտահոգության աղբյուր է Մեծ Բրիտանիայի համար․ պետնախարար

Մեծ Բրիտանիային կարևոր նշանակություն է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և համարում է, որ միջազգային հանրությունը պետք է կրկնապատկի աջակցությանը համանախագահներին, ովքեր աշխատում են ղարաբաղյան հակամարտության լուծման համար։ Այս մասին այսօր Երևանում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարար Դևիդ Լիդինգթոնը։

Նա ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունն իր երկրի համար լուրջ մտահոգության աղբյուր է՝ հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ վերջին շրջանում շփման գծում մարդիկ են զոհվել։

Լիդինգթոնի խոսքով՝ հակամարտությունը սպառնալիք է տարածաշրջանի կայունության համար, այդ իսկ պատճառով իրենք ցանկանում են միջնորդների գործողություններում առաջընթաց տեսնել։