Home / Հայաստան / Հրամանատարը զինվորներից փող է հավաքել՝ իբր կենցաղային իրեր գնելու համար․ Փաստինֆո

Հրամանատարը զինվորներից փող է հավաքել՝ իբր կենցաղային իրեր գնելու համար․ Փաստինֆո

Պաշտպանության բանակի հրամանատարը զինվորներից վերցրել է նրանց հասանելիք դրամական բավարարումները՝ կենցաղային իրեր գնելու պատճառաբանությամբ, հայտնում է «Փաստինֆո» գործակալությունը։

Ըստ մեղադրանքի՝ ՊԲ զորամասերից մեի զինծառայող, հրաձգային վաշտի հրամանատար, կոչումով կապիտան 28-ամյա Ֆրունզե Հակոբյանը մարտական հերթապահության մեկնելու նախորդող օրերին զինծառայողների համար կենցաղային իրեր գնելու պատճառաբանությամբ, յուրաքանչյուր ամիս իր հրամանատարության տակ գտնվող զինծառայողների շրջանում անց է կացրել դրամահավաք. հավաքագրել է վերջիններիս ստացած ամսական դրամական բավարարման գումարները, որի արդյունքում ստացել է 674 000 դրամ:

Ըստ գործի նյութերի՝ Հակոբյանը դասակների հրամանատարներ, ավագ լեյտենանտ Հարություն Մարտիրոսյանին և լեյտենանտ Արայիկ Հովհաննիսյանին է հանձարարել հավաքագրել զինծառայողների դրամական գումարները:

Մարտիրոսյանը կարգադրել է Հովհաննիսյանին հավաքագրել դրամական բավարարման գումարները, որը վերջինս կատարել է սերժանտներ Ս.Մագոյանի, Ա.Ավագյանի և Եգոր Հովհաննիսյանի միջոցով:

Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը)՝ որպես խափանման միջոց ընտրելով չհեռանալու մասին ստորագրությունը և միայն Եգոր Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը: