Home / Տեսանյութեր / ԵՏՄ֊ին անդամակցելու պայմանագրի դեմ բողոքի ակցիաներ կանցկացվեն․ «Հրապարակ»

ԵՏՄ֊ին անդամակցելու պայմանագրի դեմ բողոքի ակցիաներ կանցկացվեն․ «Հրապարակ»

Երեկ երևանյան սրճարաններից մեկում հավաքվել են Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցությանը դեմ մի շարք գործիչներ, որոնք որոշել են բողոքի ակցիաներ կազմակերպել՝ նոյեմբերի 17-ին ԱԺ-ում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացումը թույլ չտալու նպատակով: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Թերթը կոնկրետ մարդկանց անուններ չի նշում՝ ընդգծելով միայն, որ խմբում ներգրավվել են ԱԺ պատգամավորներ, հասարակական, քաղաքական գործիչներ, քաղաքացիական ակտիվիստներ։

Հավաքի մասնակիցները ձևավորել են նախաձեռնող խումբ՝ միջոցառումները համակարգելու համար:

«Հրապարակը» ԵՏՄ֊ի անդամակցության պայմանագիրը վավերացնելու մասին զրուցել է «Ժառանգություն» խմբակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ, ով ընդգծել է, որ ԱԺ֊ում «Ժառանգություն» խմբակցությունը դեմ է քվեարկելու պայմանագրին։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում