Home / Հայաստան / Հայաստանի Կառավարությունում կստեղծվի նոր նախարարություն․ News.am

Հայաստանի Կառավարությունում կստեղծվի նոր նախարարություն․ News.am

Հայաստանի Կառավարությունում կստեղծվի նոր նախարարություն, գրում է News.am֊ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ Կայքի տեղեկություններով՝ ստեղծվելիք նախարարությունը կոչվելու է Եվրասիական ինտերգման հարցերի նախարարություն, և նախարար է նշանակվելու նախկինում ֆինանսների նախարար, այժմ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդական Վաչե Գաբրիելյանը:

Կայքը հիշեցնում է, որ երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ փոխնախագահ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտնել է, որ Կառավարությունում սպասվում են կառուցվածքային փոփոխություններ՝ չմանրամասնելով, թե խոսքը ինչի մասին է:

Հայաստանի՝ ԵՏՄ֊ին անդամակցելու մասին պայմանագիրը ստորագրվել է հոկտեմբերի 10-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած Եվրասիական տնտեսական միության Գերագույն խորհրդի նիստին։