Home / Հայաստան / Իշխանությունները մտածում են Էներգետիկայի նախկին նախարարին դատելու հարցի շուրջ․ «ՀԺ»

Իշխանությունները մտածում են Էներգետիկայի նախկին նախարարին դատելու հարցի շուրջ․ «ՀԺ»

Այս օրերին իշխանական վերին օղակներում լուծվում է էներգետիկայի բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանի ճակատագիրը: Վերին օղակներում որոշում են՝ դատե՞լ, թե չդատել նրան, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Կառավարութան վերահսկողական և իրավապահ մարմիններն այս օրերին լրջորեն ուսումնասիրում են Մովսիսյանի երկարամյա նախարարական գործունեությունը և տեղեկանքներ կազմում իշխանության վերին ներկայացուցիչների համար:

«Թե ի՞նչն է իշխող վերնախավին դրդում մտածել Արմեն Մովսիսյանին պատժելու մասին առայժմ դծվար է կոնկրետ ասել»,– նշում է թերթը՝ ընդգծելով, որ իր գործունեության ընթացքում պատժելու ենթակա բազմաթիվ արարքներ է թույլ տվել:

Ներկա պահին Մովսիսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդականն է։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում