Home / Հայաստան / Հայաստանի առևտրի 90 տոկոսն իրականացվում է մայրաքաղաքում. «Ժողովուրդ»

Հայաստանի առևտրի 90 տոկոսն իրականացվում է մայրաքաղաքում. «Ժողովուրդ»

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանի 12 հազար 457 առևտրի կետերում այս տարվա առաջին ինն ամիսներին իրականացվել է 714 միլիարդ 105 միլիոն 400 հազար դրամի առևտուր: Մանրածախ առևտրի՝ վերը բերված թվից 633 միլիարդ 86 միլիոն 500 հազար դրամի շրջանառությունն իրականացվել է մայրաքաղաք Երևանի առևտրի կետերում: Այսինքն՝ ընդհանուր առևտի 90 տոկոսն իրականացվում է Երևանում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ ընդգծելով, որ պաշտոնապես մայրաքաղաքում ապրում է Հայաստանի 3 միլիոն բնակչության մեկ երրորդը:

«Ստացվում է, որ Հայաստանի բնակչության շուրջ 2 միլիոնի շրջանում, որն ապրում է մարզերում, չնչին առևտուր է իրականացվում, եթե չասենք՝ այն իսպառ բացակայում է: Առանց չափազանցության սա պետական ողբերգության վառ ապացույց է»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում