Home / Հայաստան / Ռուբլու արժեզրկումն ազդում է Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի վրա

Ռուբլու արժեզրկումն ազդում է Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի վրա

Տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը զրոյացնել Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի (ԱՊՆՀ) 400 միլիոն դոլարին համարժեք ռուբլով պահվող միջոցները։

«Ֆեյսբուք»֊ի իր էջում փորձագետը գրել է․ «Ռուսաստանի ազգային արժույթի արժեզրկումն ազդում է նաև ԱՊՆՀ֊ի՝ ռուբլով պահվող ակտիվների վրա։ Հոկտեմբերի 1֊ի դրությամբ՝ ԱՊՆՀ֊ի արժութային միջոցները կազմել են 37, 265 միլիոն դոլար ու պահվել են 7 արժույթների տեսքով»։

Իբադօղլուն շարունակում է, որ հիմնադրամի միջոցների 1,1 տոկոսը պահվում է ռուբլու տեսքով։

Չնայած ԱՊՆՀ֊ի ներդրումային պորտֆելում ռուբլով պահվող միջոցների ցածր թվին, միևնույն է, դրա արժեզրկումը նվազեցնում է Ադրբեջանի նավթային հիմնադրամի եկամտաբերությունը։ Հիմնադրամի համար դա առավել նկատելի է նավթի համաշխարհային գների ընդհանուր անկման ու ԱՊՆՀ֊ի եկամուտների կրճատման ֆոնին, գրում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը։