Home / Հայաստան / ԵՏՄ֊ին միանալու հետ ծախսերն ավելանում են․ Ֆինանսների նախարարությանը 1 միլիարդ հատկացրեցին

ԵՏՄ֊ին միանալու հետ ծախսերն ավելանում են․ Ֆինանսների նախարարությանը 1 միլիարդ հատկացրեցին

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում 1 միլիարդ դրամ է հատկացրել ՀՀ ֆինանսների նախարարությանը։ Այդ գումարը ծախսվելու է ՀՀ մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի արդիականացման կամ նոր համակարգի ներդրման համար։ Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության կայքը, նման անհրաժեշտություն է առաջացել Մաքսային միությանը և Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցությունից հետո։

Նշենք, որ եթե Ազգային ժողովը վավերացնի Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը, ապա այն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից։