Home / Հայաստան / Երևանում կքննարկեն Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրները

Երևանում կքննարկեն Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդիրները

Նոյեմբերի 22-ին Երևանում կանցկացվեն քաղաքացիական լսումներ՝ «Եվրաինտեգրման գործընթացի դրական և բացասական կողմերը Սուխումի և Ցխինվալի համար» թեմայով, ասված է լսումների կազմակերպչի՝ Քաղաքացիական լսումների կովկասյան կենտրոնի (Վրաստան) տարածած հաղորդագրության մեջ:

Լսումներին մասնակցելու են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ և փորձագետներ Սուխումից, Ցխինվալից ու Թբիլիսիից: 

Զեկույցներով հանդես կգան՝ Աբխազական Պետական Հեռուստառադիոընկերության լրագրող Օլգա Ջոնուան, լրագրողներ Զարինա Սանակոևան (Ցխինվալ), Թեմուր Կիգուրաձեն (Թբիլիսի):

Լսումներին մասնակցելու են` Ցխինվալից՝ Թիմուր Ծղուրբաթին (լրագրող, պատերազմի վետերան), Ալան Պարաստաևը (Բիզնեսի և զարգացման կովկասյան ցանց), Թամերլան Թադտաևը (գրող, սցենարիստ), Սուխումից՝ Ամիրա Կվարչիան (լրագրող, ԱՊՀՌԸ), Իզիդա Չանիան («Նուժնայա» թերթի գլխավոր խմբագիր), Ջամիլա Անուան (բանասեր), Թբիլիսիից՝ Տաթո Խունդաձեն («Կովկասյան տուն» խաղաղության և ինտեգրման ծրագրի ղեկավար), Վլադիմիր Ունանյանցը (լրագրող, newcaucasus.com, TV-3), Գեորգի Գագուան (լրագրող, Մաէստրո- TV):

Նախատեսվում է նաև վավերագրական ֆիլմերի ցուցադրություն՝ նկարահանված Սուխումում և Ցխինվալում:

Լսումներն անցկացվելու են ժամը 12։00-ին՝ «Իմպերիալ Փելըս» հյուրանոցում: