Home / Հայաստան / «Ղ֊Տելեկոմ» ընկերության աշխատակիցը ձերբակալվել է 751 միլիոն դրամ յուրացնելու կասկածանքով

«Ղ֊Տելեկոմ» ընկերության աշխատակիցը ձերբակալվել է 751 միլիոն դրամ յուրացնելու կասկածանքով

Հեռահաղորդակցման ոլորտի հայաստանյան խոշորագույն ընկերության «Ղ֊Տելեկոմի» (ապրանքանիշը՝ «Վիվասել֊ՄՏՍ») աշխատակիցը նոյեմբերի 24֊ին ձերբակալվել է 751 միլիոն դրամ (1.75 միլիոն դոլար) հափշտակելու կասկածանքով, հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը։

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ, քննության տվյալներով, «Ղ֊Տելեկոմ» ընկերության Սյունիքի մարզի սպասարկման կենտրոնների պատասխանատու Աշոտ Կույումջյանը յուրացրել է 751 միլիոն դրամ արժողությամբ լիցքավորման քարտ:

Կույումջյանի դեմ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը)։