Home / Տեսանյութեր / «Սինջար» եզդիների ազգային միավորումն անընդունելի է համարում ՀՀ ԱԺ պահվածքը

«Սինջար» եզդիների ազգային միավորումն անընդունելի է համարում ՀՀ ԱԺ պահվածքը

«Սինջար» եզդիների ազգային միավորման համար անընդունելի է ՀՀ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պահվածքը, որը նախորդ շաբաթ մերժել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ Օսմանյան կայսրությունում եզդիների, ասորիների, հույների և այլ ազգային, կրոնական փոքրամասնությունների ցեղասպանությունը դատապարտելու մասին նախագիծն ընդունելու առաջարկը։

«Մենք մոտենում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին և ինքներս չենք փորձում դատապարտել Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած ոճրագործությունները», ֊ նշված է «Սինջարի» հայտարարության մեջ:

«Սինջարի» ներկայացուցիչները անընդունելի են համարում նաև այն, որ Ազգային Ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը հանձնաժողովի նիստի ընթացքում հարց է բարձրացրել, թե որքանով է շահեկան Հայաստանի համար նման նախագծի ընդունումը:

«Այս ամենը վկայում է մեկ բանի մասին, որ մենք ինքներս չենք հարգում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, փորձելով նույն ժամանակահատվածում կոտորված այլ ժողովուրդների ցեղասպանությունների մեջ քաղաքական շահ փնտրել», ֊ հավելում են հայտարարության հեղինակները: