Home / Հայաստան / Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը կարող է բարձրանալ․ «ՀԺ»

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձը կարող է բարձրանալ․ «ՀԺ»

Երևանի քաղաքապետարանի մոտ 2000 աշխատողների ամսական աշխատավարձը հունվարի 1֊ից հնարավոր է բարձրանա, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Համապատասխան նախագիծը դրվել է Երևանի ավագանու քննարկմանը: Խոսքը աշխատավարձերի 15 տոկոս բարձրացման մասին է: Քաղաքապետարանն այս քայլը հիմնավորում է աշխատանքի կազմակերպման արդյունավետության բարձրացմամբ: Նախագծի ընդունման դեպքում հունվարի մեկից հավաքարարներն ու պահակները կստանան 120 հազար դրամ աշխատավարձ, հավելում է թերթը։