Home / Հայաստան / Ուկրաինայի իրադարձությունները տեղափոխվում են Կովկաս․ Լատվիայի ԱԳ նախարար

Ուկրաինայի իրադարձությունները տեղափոխվում են Կովկաս․ Լատվիայի ԱԳ նախարար

Ուկրաինայի իրադարձությունները տեղափոխվում են Կովկաս։ Այս մասին այսօր հայտարարել է Լատվիայի Արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչը՝ մեկնաբանելով Մոսկվայի ու Սուխումի միջև կնքված՝ համատեղ զորքեր ստեղծելու մասին համաձայնագիրը, գրում է Newsgeorgia֊ն։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Աբխազիայի ղեկավար Ռաուլ Հաջիմբան երկուշաբթի ստորագրել են պայմանագիր համագործակցության ու ռազմավարական գործընկերության վերաբերյալ։ Այդ փաստաթուղթը նախատեսում է անվտանգության ու պաշտպանության ընհանուր տարածքի ձևավորում, այդ թվում՝ համատեղ զորքերի ստեղծման միջոցով։

«Լատվիան մշտապես սատարել է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, ու մենք արդեն դատապարտել ենք պայմանագրի ստորագրումը։ Մենք տեսնում ենք, որ Ուկրաինայի իրադարձությունները տեղափոխվում են Կովկաս։ Միջազգային հանրությունը պետք է պատրաստ լինի այս մարտահրավերներին»,֊ Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում ասել է Ռինկևիչը։