Home / Հայաստան / Վրաստանը շրջափակման է ենթարկում իր դաշնակից Ադրբեջանին, վստահ է Սաակաշվիլին

Վրաստանը շրջափակման է ենթարկում իր դաշնակից Ադրբեջանին, վստահ է Սաակաշվիլին

Վրաստանի իշխանությունները շանտաժի ճանապարհով խաթարել են երկրի նախկին վարչապետ Նիկա Գիլաուրիի՝ Ուկրաինայի բիզնես֊օմբուդսմենի պաշտոնում նշանակումը, համոզված է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Georgia Online֊ի փոխանցմամբ՝ այս մասին նախկին նախագահը հայտարարել է «Ռուսթավի֊2» հեռուստաընկերության եթերում։

«Նիկա Գիլաուրին պետք է նշանակվեր Ուկրաինայի բիզնես֊օմբուդսմեն։ Դա Եվրաբանկի նախագիծն էր, իսկ Վրաստանի իշխանությունները նոտա հղեցին ու հայտարարեցին, որ եթե Գիլաուրին նշանակվի Ուկրաինայի կարևորագույն պաշտոններից մեկում, ապա Վրաստանը կդադարեցնի համագործակցությունը Եվրոպական բանկի հետ։ Նրանք մեզ պարզապես բաժանում են Ուկրաինայից, Ադրբեջանից, քանի որ Աբխազիայի տարածքով երկաթուղու վերաբացումը Ադրբեջանին՝ տարածաշրջանում մեր գլխավոր դաշնակցին ուղղակի շրջափակման կենթարկի: Խնդիրներ են ստեղծում, ընթանում է մշտական քարոզչություն հարևանների դեմ, ու միակ մարդը, ում վերաբերյալ դժգոհություններ չեն հնչում, հենց նա է, ով բաժանում է ու փորձում ոչնչացնել մեզ»,֊ հայտարարել է Սաակաշվիլին։