Home / Հայաստան / ԱԺ֊ն մերժեց համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրինագիծը

ԱԺ֊ն մերժեց համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրինագիծը

Այսօր Ազգային ժողովը 5 ձայնի տարբերությամբ՝ 59 դեմ, 54 կողմ, 4՝ ձեռնպահ, մերժել է ՀՀ ընտրական օրենսգրքում բարեփոխումներ անելու մասին ոչ իշխանական ուժերի բերած նախագիծը, որով առաջարկվում էր անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգի:

Օրինագծին դեմ են քվեարկել միայն ՀՀԿ֊ական պատգամավորները:

Հիշեցնենք, որ օրինագիծը ներկայացրել էր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: