Home / Հայաստան / Դրամի արժեզրկման օգուտները կարճաժամկետ են․ փորձագետ․ «168 ժամ»

Դրամի արժեզրկման օգուտները կարճաժամկետ են․ փորձագետ․ «168 ժամ»

Դրամի արժեզրկման օգուտները կարճաժամկետ են, և դրանք կարող են արագ անհետանալ։ Այս մասին «168 ժամ» պարբերականի հետ զրույցում հայտարարել է բրիտանահայ դրամագետ, ֆինանսական խորհրդատու Արմեն Փափազյանը՝ անդրադառնալով ՀՀ դրամի փոխարժեքի անկման հետ կապված ԿԲ֊ի հայտարարությանը, որում նշվում էին այդ գործընթացի օգուտները։

Նրա խոսքով՝ երբ դրամն արժեզրկվում է, դրսից արտարժույթ բերող բոլոր գործընթացները շատ ավելի բարենպաստ իրավիճակում են հայտնվում՝ լինի դա զբոսաշրջիկային ճանապարհով երկիր մտնող արտարժույթ, թե ընտանիքներին դրսից արվող փոխանցումները։

«Սա մի իրականություն է, որ կարող է աշխատել միայն այն դեպքում, եթե ներքին տեղական գնաճ գոյություն չունենա, այսինքն, այս արժեզրկումը չտանի կամ չստեղծի վիճակներ, որ տեղական շուկայում գները բարձրանան, և ապրուստի ծախսը շատանա, արտադրողական ծախսերն ավելանան։ Ուստի, այս օգուտները շատ կարճ ժամանակի համար կարող են գոյություն ունենալ, շատ շուտով կանհետանան, որովհետև գներն արժեզրկման դիմաց կբարձրանան, հատկապես՝ բոլոր ներմուծման ապրանքների վրա, և շատ անգամ սա նաև ազդում է տեղական ապրուստի, կյանքի որակի վրա», ֊ ասել է Փափազյանը։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում