Home / Հայաստան / ՌԴ Պետդուման վավերացրել է ԵՏՄ֊ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը

ՌԴ Պետդուման վավերացրել է ԵՏՄ֊ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը

Ռուսաստանի դաշնության Պետդուման այսօր՝ դեկտեմբերի 10֊ին, վավերացրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության պայմանագիրը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»֊ն։

Պայմանագրի վավերացմանը կողմ է քվեարկել է 441 պատգամավոր, դեմ՝ 1, ձեռնպահներ չեն եղել։ Պետդումայի ԱՊՀ հարցերի, Եվրասիական ինտեգրացիայի ու հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին քվեարկությունից հետո հայտարարել է, որ ԵՏՄ֊ին Հայաստանի անդամակցությունը խորհրդանշական իրադարձություն է։ Նա նշել է, որ լուծվել են բոլոր հակասությունները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հետ կապված։ Սլուցկիի խոսքով՝ Հայաստանը ԵՏՄ֊ին միանում է միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում։ «Վերացվել են բոլոր խոչընդոտները, որոնք Հայաստանի տնտեսությունը բաժանում էին Եվրասիական տնտեսական միությանում առկա չափորոշիչներից»,֊ ասել է նա։

Հայաստանը ԵՏՄ֊ին միանալու պայմանագիրը ստորագրել է 2014 թվականի հոկտեմբերի 10֊ին։ Ռուսաստանից բացի, ԵՏՄ֊ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը պետք է վավերացնեն Բելառուսի ու Ղազախստանի խորհրդարանները։