Home / Հայաստան / Կառավարությունը արտահերթ նստաշրջան է հրավիրում, այդ թվում՝ ԵՏՄ-ի հետ կապված հարցեր քննարկելու

Կառավարությունը արտահերթ նստաշրջան է հրավիրում, այդ թվում՝ ԵՏՄ-ի հետ կապված հարցեր քննարկելու

Հայաստանի կառավարության առաջարկով՝ դեկտեմբերի 15-ին Ազգային ժողովը արտահերթ նստաշրջան է գումարելու: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Նստաշրջանում կքննարկվեն մոտ 30 հարցեր, այդ թվում՝ կապված ԵՏՄ-ին անդամակցելուց բխող անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների հետ: