Home / Հայաստան / Ադրբեջանցի փախստականները դուրս են եկել փողոց՝ ժամանակավոր կացարանները պաշտպանելու

Ադրբեջանցի փախստականները դուրս են եկել փողոց՝ ժամանակավոր կացարանները պաշտպանելու

Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյանջայում, տեղի են ունեցել բախումներ Ղարաբաղից եկած փախստականների ու ոստիկանության միջև։ Դեկտեմբերի 10֊ին Քելբաջարից շուրջ 60 հարկադիր տեղահանվածներ, որոնք բնակվում են «Ավտոզավոդ» գյուղում, փորձել են փակել Գյանջա֊Գեյգել ավտոճանապարհը։

Contact.az կայքի փոխանցմամբ՝ ցուցարարները բողոքում էին Նիզամինսկի շրջանում իրենց՝ ապօրինի ճանաչված ժամանակավոր կացարանների քանդման դեմ։

Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը միջադեպի վերաբերյալ հաղորդագրության մեջ տեղեկացրել է միայն տուժած իրավապահների մասին։ Ուժայինների տվյալներով՝ դեկտեմբերի 10֊ին իրականացված գործողության ընթացքում վնասվածք է ստացել Գյանջայի ոստիկանության 5 աշխատակից, վնասվել է 2 ոստիկանական մեքենա։ Հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի ՔՕ 315֊րդ հոդվածով (իշխանության ներկայացուցչի հանդեպ ուժի գործադրումը)։