Home / Հայաստան / Հովիկ Աբրահամյանը ֆինանսական շուկայում իրավիճակի մասին հայտարարություն է արել

Հովիկ Աբրահամյանը ֆինանսական շուկայում իրավիճակի մասին հայտարարություն է արել

Կառավարությունն աջակցում է ֆինանսական համակարգի կայունությանն ուղղված Կենտրոնական բանկի ջանքերին և ձեռնարկում է բոլոր միջոցառումները՝ ֆինանսական համակարգի բնականոն գործունեությունն ապահովելու, ՀՀ տնտեսվարողների և քաղաքացիների իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար: Այս մասին ասված է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ դրամի արժեզրկման և ֆինանսական շուկայում իրավիճակի մասին հայտարարության մեջ։

«Ֆինանսական շուկայի ներկա զարգացումները հիմնականում պայմանավորված են գլոբալ և տարածաշրջանային զարգացումներով, որոնք զերծ չեն ակնհայտ սպեկուլյատիվ տարրերից: Գլոբալ միտումների նման տարերային զարգացումների պարագայում ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ լողացող փոխարժեքի որդեգրված քաղաքականությանը, ինչն անհրաժեշտ է տնտեսությունը երկարաժամկետ անկայունությունից զերծ պահելու համար», ֊ հայտարարել է Աբրահամյանը:

Ըստ նրա՝ բոլոր ավանդատուները պետք է վստահ լինեն, որ Հայաստանն ունի գործուն ավանդների երաշխավորման համակարգ, որ թե՛ կառավարությունը, թե՛ Կենտրոնական բանկը անում են և կանեն ամեն ինչ՝ քաղաքացիների ավանդների պաշտպանության համար: 

Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջից սկսած դրամը դոլարի և եվրոյի նկատմամբ արժեզրկվել է մոտ 30%֊ով։