Գլխավոր / Հայաստան / «Արաբկիր» ԲԿ֊ում մի քանի ամսական երեխայի մեջ պտուղ են հայտնաբերել. «ՀԺ»

«Արաբկիր» ԲԿ֊ում մի քանի ամսական երեխայի մեջ պտուղ են հայտնաբերել. «ՀԺ»

«Արաբկիր» բժշկական կենտրոնում մի քանի ամսական աղջիկ երեխայի մոտ հղիություն է հայտնաբերվել: Ծնողները բուժկենտրոն են դիմել այն բանից հետո, երբ երեխայի որովայնի մեծացում են նկատել, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

«Արաբկիր» բ/կ գիտական ղեկավար Արա Բաբլոյանը թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է փաստը՝ ճշտելով, որ երեխայի հետ տեղի ունեցածը չի կարելի որակել հղիություն. «Դա, կարելի է ասել, մի քանի տասնյակ հազար ծնունդներից մեկի մոտ լինում է, որ պտուղը պտղի մեջ է լինում, այսինքն զույգ է բեղմնավորվել, բայց 2-րդ պտուղը հայտնվել է առաջին երեխայի որովայնի մեջ: Ու վիրահատության ժամանակ պարզվել է, որ անհաս, ոչ ճիշտ կազմավորված պտղի հատված է մարմնով, ոտքերով, բայց առանց գլխի: Դա շատ ունիկալ դեպք է, և այո, Արաբկիր բժշկական կենտրոնի համապատասխան բժիշկները դա պատրաստվում են ներկայացնել միջազգային բժշկական հանրությանը, որովհետև դա շատ եզակի դեպք է, որպեսզի մարդիկ իմանան, որ նման բաներ լինում են: Բարեբախտաբար, ամեն ինչ նորմալ է, հիմնական երեխան լավ է»,- ասել է Արա Բաբլոյանը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում