Home / Հայաստան / Լուկաշենկոն պահանջել է Ռուսաստանի հետ հաշիվները վարել դոլարով ու եվրոյով

Լուկաշենկոն պահանջել է Ռուսաստանի հետ հաշիվները վարել դոլարով ու եվրոյով

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի կառավարությանը հանձնարարել է Ռուսաստանի հետ հաշիվները վարել դոլարով ու եվրոյով, հայտնում է «ԻՏԱՌ֊ՏԱՍՍ»֊ը։

Բելառուսի նախագահի խոսքով՝ նման միջոցառումներ պետք է վաղուց ձեռնարկվեին։ «Հանձնարարվել է Ռուսաստանի հետ առևտուր անել ոչ թե ռուբլիով, այլ դոլարով, ինչպես մենք վճարում ենք էներգակիրների դիմաց»,֊ ընդգծել է Լուկաշենկոն։

Ավելի վաղ նա Բելառուսի կառավարությունից պահանջել էր ցանկացած գնով դուրս գալ սպառման նոր շուկաներ։

«Մենք չենք կարող երկրպագել միայն Ռուսաստանին, թեև այն մեր եղբայրական երկիրն է։ Տեսնում եք՝ այդ շուկան փլուզվել է, մենք էլ՝ դրա հետևից։ Այո, մի ժամանակ մեր արտադրանքի 85 տոկոսը վաճառվում էր Ռուսաստանի շուկայում, իսկ այսօր՝ միայն 40-45 տոկոսը», – ասել էր Լուկաշենկոն։