Home / Հայաստան / Բիզնեսի համար լավագույն երկրների ցանկում Հայաստանը զիջում է Վրաստանին և Թուրքիային․ «Ֆորբս»

Բիզնեսի համար լավագույն երկրների ցանկում Հայաստանը զիջում է Վրաստանին և Թուրքիային․ «Ֆորբս»

Բիզնես վարելու համար աշխարհում լավագույն երկիրը Դանիան է, Հայաստանը գտնվում է 56-րդ տեղում։ Այս մասին նշվում է «Ֆորբս» հանդեսի հետազոտության մեջ։

Երկրների տեղը վարկանշային աղյուսակում որոշելիս «Ֆորբսի» փորձագետները հաշվի են առնում մի շարք ցուցանիշներ, որոնց թվում՝ առևտրի ազատությունը, արժույթի ազատությունը, հարկերի չափը, ինովացիոն դաշտը, տեխնոլոգիաները, կոռուպցիայի մակարդակը, բյուրոկրատական ընթացակարգերը, ներդրումների պաշտպանվածությունը, անհատի ազատությունը։

«Հայաստանը կարիք ունի լրացուցիչ տնտեսական բարեփոխումներ իրականացնելու և ամրապնդելու օրենքի գերակայությունը՝ տնտեսական աճը վերականգնելու և տնտեսական մրցակցության մակարդակը բարելավելու համար՝ հատկապես հաշվի առնելով երկու հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից կիրառվող տնտեսական մեկուսացման քաղաքականությունը», ֊ նշում է «Ֆորբսը»։

Ցուցակում Վրաստանը զբաղեցնում է 47-րդ տեղը, Թուրքիան՝ 50-րդն է, Ադրբեջանը՝ 60-րդը, Ռուսաստանը՝ 91-րդը։

«Ֆորբսի» աղյուսակում 146 երկիր է ներկայացված։ Առաջին եռյակում, բացի Դանիայից, Հոնգ Կոնգն է և Նոր Զելանդիան։