Home / Հայաստան / «Ֆլեշ»֊ի բենզալցակայաններում հրաժարվել են կտրոնով լիցքավորել ՊՆ֊ի մեքենաները․ «Ժողովուրդ»

«Ֆլեշ»֊ի բենզալցակայաններում հրաժարվել են կտրոնով լիցքավորել ՊՆ֊ի մեքենաները․ «Ժողովուրդ»

Ֆինանսական շուկայում տիրող խուճապի վերջին օրերին «Ֆլեշ» ընկերության բենզալցակայանները հրաժարվել են պաշտպանության նախարարության ծառայողների ավտոմեքենաները նրանց ներկայացրած կտրոններին համարժեք լիցքավորել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Սա այն դեպքում, երբ այդ կտրոնների համար ՀՀ ՊՆ-ն դեռևս մեկ, իսկ որոշ դեպքերում էլ նաև երկու ամիս առաջ է մատակարար ընկերությանը վճարել:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը փորձել է պարզաբանում ստանալ «Ֆլեշ» ընկերությունից, սակայն թերթի զրուցակիցը, որը ներկայացել է որպես ընկերության փոխտնօրեն, անգամ չի ցանկացել հարցը մինչև վերջ լսել և, «հաջողություն ձեզ» ասելով, անջատել է հեռախոսը։

«Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը Սերժ Սարգսյանի մտերիմներից է։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում