Home / Հայաստան / ՀՀԿ֊ն կարող է սեփական հեռուստաալիքն ունենալ․ «ՀԺ»

ՀՀԿ֊ն կարող է սեփական հեռուստաալիքն ունենալ․ «ՀԺ»

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ըստ էության չի հերքել, որ ՀՀԿ–ն առաջիկայում հեռուստաընկերություն է ունենալու։

«Առայժմ նման որոշում չունենք, հենց որոշում ունենանք, ձեզ կասեմ: Բայց վատ բան չէ, որ լինի: Օրինակ կարող են քաղաքական բոլոր ուժերը ունենալ, ՀՀԿ-ին չի՞ կարելի ունենալ: Չկա նմանատիպ որոշում», ֊ ասել է Բաղդասարյանը:

Թերթի թղթակցի հարցին, թե ասում են՝ նույնիսկ անունն է որոշված՝ «Հայք», ՀՀԿ֊ականն ասել է, թե ««Հայքը» լավ անուն է, պատմական անուն է»:

Լրագրողի դիտարկմանը, թե ՀՀԿ֊ի հեռուստաընկերությունը գործելու է «Լայմ» հեռուստաընկերության հենքի վրա, Բաղդասարյանն ասել է․ «Եթե անկեղծ, չեմ ուզում դրա մասին խոսել, բայց ապագայում կարող ենք այս հարցի մասին խոսել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում