Home / Հայաստան / Վրաստանում ՀՀ քաղաքացիների նկատմամբ գործող վիզային ռեժիմը կփոփոխվի․ «Ժողովուրդ»

Վրաստանում ՀՀ քաղաքացիների նկատմամբ գործող վիզային ռեժիմը կփոփոխվի․ «Ժողովուրդ»

Վրաստանում Հայաստանի նկատմամբ գործող վիզային ռեժիմը, որի հետևանքով ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի 90 օրից ավել չեն կարող մնալ այդ երկրի տարածքում, կփոխվի, հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Թերթի տեղեկություններով, երբ դեկտեմբերի 11-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելել է Վրաստան, վրացահայ պատգամավորները նրան հորդորել են այդ հարցը բարձրացնել վրաց գործընկերների հետ բանակցությունների ժամանակ: Հայաստանի վարչապետը զրուցել է Վրաստանի ղեկավարության հետ և նրանց փոխանցել վրացահայերի մտահոգությունները, որոնցից շատերը ՀՀ քաղաքացի են։

«Ժողովուրդը» նշում է, որ օրերս Վրաստանի կառավարությունից բարձրաստիճան մի պաշտոնյա զանգահարել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանին և խոստացել, որ առաջիկայում վիզային ռեժիմի կարգը փոփոխության կենթարկվի:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում