Home / Հայաստան / Ռուսաստանյան ընկերությունները հետաքրքրված են ՀՀ֊ում պետական գնումների մրցույթներով․ «ՀԺ»

Ռուսաստանյան ընկերությունները հետաքրքրված են ՀՀ֊ում պետական գնումների մրցույթներով․ «ՀԺ»

Վերջին շրջանում ռուսաստանյան մի քանի խոշոր ընկերություններ հետաքրքրություն են դրսևորում Հայաստանում պետական բյուջեով իրականացվող գնումների ընթացակարգերի նկատմամբ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ նշելով, որ այս տեղեկությունը ստացել է հայաստանյան գործարար համայնքից։

«ՀՀ պետբյուջեի միջոցներով տարեկան հարյուրավոր միլիոն դոլարների գնումներ են արվում սկսած գրենական պիտույքներից և կենցաղային ապրանքներից, վերջացրած ավտոմեքենաներով ու սարքավորումներով: ՀՀ–ի՝ ԵՏՄ անդամ դառնալուց հետո այդ գնումների մրցույթներին ռուսական ընկերությունների մասնակցությունը պետք է խիստ պարզեցվի: Իսկ վերջիններս իրենց ֆինանսական հնարավորություններով կարող են ուղղակի ճզմել մեր ընկերություններին», ֊ նշում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում