Home / Հայաստան / ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը խոստանում է աջակցել Ադրբեջանում կալանավորվածներին

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը խոստանում է աջակցել Ադրբեջանում կալանավորվածներին

Անցնող տարին Եվրոպայի խորհրդի անդամ մի շարք պետությունների իրավապաշտպանների համար լի էր մարտահրավերներով ու վտանգներով։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը։

«Բարդագույն իրավիճակը նկատել եմ Ադրբեջանում, որտեղ իշխանություններն իրավապաշտպաններին, լրագրողներին ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին պարբերաբար ենթարկում են ճնշումների։ Կալանավորվածների ու երկրից ստիպված հեռացողների թիվն այնտեղ շարունակում է աճել։

Ես ողջունում եմ նրանց ու 2015 թվականին կշարունակեմ անել հնարավոր ամեն ինչ արդարադատության ու մարդու իրավունքների գերակայության հասնելու համար»,֊ մասնավորապես, գրել է Մուժնիեկսը։