Home / Հայաստան / Եվրոպան Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային 33,8 միլիոն եվրո կտրամադրի

Եվրոպան Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային 33,8 միլիոն եվրո կտրամադրի

Եվրոպայի խորհուրդն ու Եվրոպական հանձնաժողովը համագործակցության մասին նոր համաձայնագիր են կնքել՝ միտված աջակցելու Արևելյան գործընկերության վեց երկրներում «մարդու իրավունքների, ժողովրդավարության ու իրավունքի գերակայության զարգացմանը»։

Ինչպես նշված է Եվրոպայի խորհրդի հաղորդագրության մեջ, համաձայնագիրը նախատեսում է 2015֊2017թթ․ տրամադրել 33,8 միլիոն եվրո՝ Արևելյան գործընկերության երկրներում՝ Ադրբեջանում, Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում, համատեղ նախագծերի ֆինանսավորման համար։

Հաղորդագրության մեջ ասված է՝ «Արևելյան գործընկերության երկրներում նախագծերի ֆինանսավորման զգալի աճն արտացոլում է անցյալում նման նախագծերի դրական արդյունքները»։

Համաձայնագիրը ստորագրվել է դեկտեմբերի 18֊ին Բրյուսելում՝ ԵԽ Գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիի և Եվրոպական հանձնաժողովի հարևանության հարցերով տնօրինության ղեկավար Միքայել Քյոհլերի կողմից։