Home / Հայաստան / Զինծառայողի մահվան դեպքի առնչությամբ 3 մարդ է ձերբակալվել

Զինծառայողի մահվան դեպքի առնչությամբ 3 մարդ է ձերբակալվել

Դեկտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղում զոհված զինծառայող Դավիթ Քոլոյանի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 3 անձ՝ դասակի հրամանատարը և 2 շարքային զինվոր:

Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, դասակի հրամանատար Մելիք Բաբայանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելու մեջ (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը):

Շարքային Սիմոնյանը մեղադրվում է 359-րդ (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում) և 360-րդ հոդվածով (Զինծառայողին վիրավորանք հասցնելը), իսկ մյուս շարքայինը՝ Չապուխյանը՝ միայն 360-րդ հոդվածով:

Նախնական վարկածի համաձայն, Քոլոյանը պայթեցրել է իրեն ամրակցված նռնակը։