Home / Հայաստան / Լեռնային Ղարաբաղում զինծառայող է վիրավորվել. ՊՆ

Լեռնային Ղարաբաղում զինծառայող է վիրավորվել. ՊՆ

Հունվարի 12-ին, ժամը 16:00-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկի մարտական հենակետում հրազենային վիրավորում է ստացել 22-ամյա զինծառայող Միսակ Հակոբյանը, հաղորդում է ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, զինծառայողը վիրավորումը ստացել է ադրբեջանական կողմից արձակած կրակոցից:

Այլ մանրամասներ հաղորդագրության մեջ չեն նշվում: