Home / Հայաստան / Հայաստանում գալիք շաբաթվա ընթացքում տաքանալու է

Հայաստանում գալիք շաբաթվա ընթացքում տաքանալու է

Հայաստանի տարածքում հունվարի 12-ից 16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը 13-ից 15-ն ընկած ժամանակահատվածում կբարձրանա 7-9 աստիճանով: Այս մասին հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։

Երևանում նույնպես առանց տեղումների եղանակ է սպասվում, հունվարի 15-ի ցերեկը օդի ջերմաստիճանը հասնելու է +5-ի։

Հունվարի 12-ի ժամը 09.00-ի դրությամբ Հայաստանի տարածքում փակ են Բերդ-Ճամբարակ, Սոթք – Քարվաճառ ավտոճանապարհները, դժվարանցանելի են Սելիմի լեռնանցքը, Գորիս-Սիսիան ավտոճանապարհը, իսկ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանից ստացված տեղեկատվության համաձայն` առատ տեղումների պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: