Home / Հայաստան / 2014֊ին 46 զինծառայող է մահացել, 26-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման պատճառով․ տեղեկանք

2014֊ին 46 զինծառայող է մահացել, 26-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման պատճառով․ տեղեկանք

2014 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում 42 միջադեպի հետևանքով մահացել է 46 զինծառայող, որոնց թիվը 2013 թ-ի համեմատությամբ ավելացել է 15-ով: Այս մասին ասված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած տեղեկանքի մեջ։

Իրավապաշտպանները նշում են, որ 2014 թվականին գրանցված մահացության 45 դեպքերից 26-ը տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, 6-ը՝ դժբախտ պատահարի, 4-ը՝ սպանության /2-ը՝ դիտավորյալ սպանության, 2-ը՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտման/, 3-ը՝ մարտական հերթապահություն կամ ծառայություն կրելու կանոնների խախտման, 3-ը՝ առողջական խնդիրների և ոչ պատշաճ բժշկական ծառայության տրամադրման, 3-ը՝ ինքնասպանության (ըստ հարուցված քրեական գործի որակման), 1-ը՝ զենքի հետ վարվելու կանոնների խախտման պատճառով:

Տեղեկանքն ամբողջությամբ՝ այստեղ։