Home / Հայաստան / Նախարարի որդուն տուգանել են 50 հազար դրամով․ «Ժողովուրդ»

Նախարարի որդուն տուգանել են 50 հազար դրամով․ «Ժողովուրդ»

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքներին պատկանող ընկերությունը՝ «Արտաշատի պահածոների գործարանը», օրերս տուգանվել է ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայության կողմից, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Ընկերության տնօրենն է Սերգո Կարապետյանի որդին՝ Վաչագան Կարապետյանը: Թերթը գրում է, որ վերջինս անցյալ տարվա հունիսի 10-ին արտահանման ռեժիմով ընկերության անունով հայտարարագրել է ինքնասոսնձվող դրոշմապիտակներ, սակայն սահմանված ժամանակահատվածում ապրանքը չի ներկայացրել մաքսային ծառայությանը:

Հայտարարագրումից ավելի քան 6 ամիս անց՝ հունվարի 23-ին, մաքսային ծառայությունում քննություն է նշանակվել, և որոշում է կայացվել նախարարի որդուն տուգանել 50 հազար դրամի չափով: