Home / Հայաստան / Սահմանին գիշերը զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է․ ԼՂՀ ՊՆ

Սահմանին գիշերը զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է․ ԼՂՀ ՊՆ

Հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի Քարվաճառի (Քելբաջարի) պաշտպանական ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ, հայտնում է ԼՂՀ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։

Ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող, 1982թ. ծնված Նահապետ Ասատրյանը և վիրավորում է ստացել 1973թ. ծնված Հովհաննես Գասպարյանը:

«Հայկական առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել իրենց ելման դիրքեր», ֊ ասված է հաղորդագրության մեջ։

Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: