Home / Տեսանյութեր / Երկու զոհ և վիրավորներ․ ՊՆ֊ն հայտնում է ադրբեջանական հարձակման մասին

Երկու զոհ և վիրավորներ․ ՊՆ֊ն հայտնում է ադրբեջանական հարձակման մասին

Այսօր առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականացրել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից [հակառակորդը] ժամանակին հայտնաբերվել է, մարտ է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն, ցավոք, հայկական կողմը ունի երկու զոհ և վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը»,- գրել է Հովհաննիսյանը: