Գլխավոր / Հայաստան / Սուրիկ Խաչատրյանը ծեծի է ենթարկել հիվանդանոցի նախկին տնտեսավարին․ «ՀԺ»

Սուրիկ Խաչատրյանը ծեծի է ենթարկել հիվանդանոցի նախկին տնտեսավարին․ «ՀԺ»

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա) և նրա օգնական Զարզանդ Նիկողոսյանը երեկ ծեծի են ենթարկել Գորիսի հիվանդանոցի նախկին տնտեսվարին։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ նշելով, որ նման տեղեկություններ են ստացվել Գորիսից։

Նախկին տնտեսավար Վրեժ Հովսեփյանը թերթի երեկվա համարում խոսել էր մարզպետի դեմ՝ նշելով, որ վերջինս Գորիսի հիվանդանոցում կադրային ջարդ է իրականացնում, իսկ հիվանդանոցը փաստացի ղեկավարում է մարզպետի հորեղբոր տղան՝ Սաշա Խաչատրյանը։

Վրեժ Հովսեփյանը թերթի թղթակցի հետ զրույցում հերքել է, թե ծեծի է ենթարկվել, բայց «ՀԺ»֊ի փոխանցմամբ, «նրա տրամադրությունն ու արտաբերած «ոչ»-երը այնպիսի տոնայնությամբ էին, որ ձայնագրությունը լսող յուրաքանչյուր ոք կկռահի, որ դեպքը իրականում տեղի է ունեցել»:

«Լիսկան և յուր օգնական Զարզանդը, ով անազատության մեջ էր հայտնվել Գորիսի քաղաքապետի թեկնածու Ավետիք Բուդաղյանի սպանությունից հետո, սակայն կարճ ժամանակ անց ազատության մեջ հայտնվել, փաստորեն, շարունակում են գործել նույն ոճով: Այնինչ, երեկ Սյունիքի մարզպետարանից «ՀԺ»-ին գրություն են ուղարկել, թե մարզում տիրում է բարյացակամության մթնոլորտ», – գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում