Home / Հայաստան / Որոշ երթուղայիններ այսօր դադարել են աշխատել․ Armtimes.com

Որոշ երթուղայիններ այսօր դադարել են աշխատել․ Armtimes.com

Երևան քաղաքը սպասարկող 51 համարի միկրոավտոբուսները, 11, 15, 31, 32 համարի ավտոբուսները այսօր առավոտից դադարեցրել են իրենց գործունեությունը՝ գիծ դուրս չեն եկել: Այս մասին Armtimes.com-ին հայտնել է Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ երթուղայինների գործունեությունը դադարեցրվել է ուղևորահոսքի և վարորդների պակասի պատճառով:

«Հատկապես այդ ուղղություններով շատ անշահութաբեր են, բացարձակ անշահութաբեր են փոխադրումները: Ավելի շատ վառելիք ենք լցնում մեքենայի մեջ, քան մեքենայից ստանում ենք գումար: Շատ մեծ է կորուստը», ֊ ասել է Եղիազարյանը:

Նա նշել է, որ արդեն սկսվել է ավտոմեքենաների դուրս գրման գործընթացը․ «Եթե ուղեվարձի փոփոխություն չլինի, մենք կհասնենք մի վիճակի, որ քաղաքում տրանսպորտ չենք ունենա»:

Կայքը նշում է, որ վերը նշված համարների երթուղայինների մեծ մասը սպասարկում է Նոր Նորք համայնքը, և դրանք գտնվում են քաղաքապետարանի ենթակայության տակ (բացառությամբ 51 համարի միկրոավտոբուսի):