Home / Հայաստան / Ադրբեջանի շախմատիստները չեն մասնակցի Ծաղկաձորում կայանալիք առաջնությանը

Ադրբեջանի շախմատիստները չեն մասնակցի Ծաղկաձորում կայանալիք առաջնությանը

Ադրբեջանի շախմատի հավաքականը չի մասնակցի Ծաղկաձորում ապրիլի 18-ին մեկնարկող աշխարհի թիմային առաջնությանը։ Այս մասին երեկ գրել է azerisport.com֊ը։

Ադրբեջանը մրցաշարին մասնակցելու իրավունք էր նվաճել որպես 2013 թվականի Եվրոպայի չեմպիոն։

Մրցաշարին մասնակցելու են 10 երկրների հավաքականներ։

Նշենք, որ Հայաստանը դեռ չի հայտարարել՝ արդյոք մասնակցելու է այս տարվա հունիսին Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին մարզական խաղերին։ Ակնկալվում է, որ որոշման մասին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն կհայտարարի փետրվարին։