Home / Հայաստան / Ձերբակալվել է «Հիշողություն» ֆիլմի սցենարիստ, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը

Ձերբակալվել է «Հիշողություն» ֆիլմի սցենարիստ, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը

Այսօր ձերբակալվել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը (հայտնի է Ճոյտ մականունով)։ Այս մասին տեղեկատվությունը տարածել է ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։ Համաձայն պաշտոնական հաղորդագրության, ձերբակալությունը կապված է ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով, որը հարուցվել է ապօրինի ձեռնարկատիրության և հարկերից խուսափելու հոդվածներով։

Ֆինանսների նախարարությունը չի հաղորդում է, թե կոնկրետ որ դեպքի առնչությամբ է հարուցվել քրեական գործը։

Վերջին ամիսներին Հակոբ Հակոբյանի անունը շրջառվում է Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Հիշողություն» ֆիլմի  առնչությամբ, որի պրեմիերան պետք է կայանա փետրվարի 10-ին։ Հակոբ Հակոբյանը ֆիլմի սցենարի հեղինակն է։