Home / Հայաստան / Ռուբլու անկումը հերթեր է գոյացրել ռուս֊ադրբեջանական սահմանին

Ռուբլու անկումը հերթեր է գոյացրել ռուս֊ադրբեջանական սահմանին

Ռուբլու անկումը հանգեցրել է Ռուսաստան մեկնող Ադրբեջանի քաղաքացիների թվի կտրուկ աճի։ Ինչպես գրում է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը, վերջին օրերին ռուս-ադրբեջանական սահմանին գտնվող Սամուր անցակետին գոյացել են հարևան երկիր մեկնել ցանկացող ադրբեջանցիների հերթեր։

Էժան ռուբլին Ադրբեջանի հյուսիսային շրջանների բնակիչներին Ռուսաստանում առևտուր անելու հնարավորություն է տալիս։ Նրանց մեծ մասը ՌԴ է մեկնում մեկ օրով, ինչը բավարար է շոփինգի համար։

Միևնույն ժամանակ, Minval.az֊ի փոխանցմամբ, սահմանին հավաքված մարդիկ բողոքում են, որ մաքսատան աշխատակիցները հինգ անգամ կրճատել են քաշային սահմանաչափը․ այժմ մարդկանց թույլ է տրվում իրենց հետ Ադրբեջան մտցնել միայն 10 կիլոգրամ ապրանք՝ նախկին 50 կգ֊ի փոխարեն։