Home / Հայաստան / Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետն ազատվել է աշխատանքից

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետն ազատվել է աշխատանքից

Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանն (լուսանկարում՝ առաջին պլանում) ազատվել է պաշտոնից: Համապատասխան հրամանագիրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է փետրվարի 2-ին:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Երևանում տեղակայված N զորամասում մի խումբ անձանց կողմից սպանվել էր զինծառայող Հայկազ Բարսեղյանը: Դեպքի առթիվ ձերբակալվել է և կալանավորվել 4 անձ՝ սպանվածի ծառայակիցները: նրանց հանդեպ մեղադրանք  է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: 

Հիշեցնենք, որ Կարապետյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել  2013 թվականին ռազմական ինստիտուտում գրանցված միջադեպից հետո, երբ կուրսանտ Արմեն Մելքումյանը կրակել էր ծառայակից Սիփան Մովսիսյանի վրա, ով մահացել էր: Դիմումը չէր բավարարվել, քանի որ ծառայողական քննությամբ պարզվել է, որ Կարապետյանը հանցանքի հետ անմիջական կապ չունի։