Home / Հայաստան / Ադրբեջանում չեն հայտնում բանակի լայնածավալ զորավարժությունների տեղի մասին

Ադրբեջանում չեն հայտնում բանակի լայնածավալ զորավարժությունների տեղի մասին

Ադրբեջանի բանակի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ու գլխավոր շտաբի պետ Նաջեմեդին Սադիգովի հրամանատարությամբ լայնածավալ օպերատիվ֊մարտավարական զորավարժություններ են սկսվել՝ զինված ուժերի բոլոր տեսակի զորքերի մասնակցությամբ։ Այս մասին փետրվարի 3֊ին հայտնել է Ադրբեջանի ՊՆ֊ն՝ նշելով, որ զորավարժություններն անցկացվում են գերագույն հրամանատար, երկրի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով։

Վարժանքների իրականացման վայրի ու տևողության մասին նախարարության հաղորդագրության մեջ նշված չէ։

Հաղորդվում է, որ զորվարժություններին մասնակցում է անձնակազմի 15 հազար անդամ, 300 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 200 հրթիռային և հրետանային սարքավորում, ավիացիայի 20 միավոր, և այլն։