Home / Հայաստան / 24-ամյա զինծառայողը մահացու վիրավորում է ստացել Լեռնային Ղարաբաղում. պաշտոնական

24-ամյա զինծառայողը մահացու վիրավորում է ստացել Լեռնային Ղարաբաղում. պաշտոնական

Փետրվարի 5-ին ժամը 16:15-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 24-ամյա Շեքսպիր Հակոբյանը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը:

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները դիմել են համարժեք գործողությունների, որոնց արդյունքում հակառակորդը ևս կրել է կորուստներ: Մանրամասները ճշտվում են», – նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:

2015 թվականի ընթացքում ՀՀ և ԼՂՀ զինված ուժերում սա զինծառայողի մահվան պատշտոնապես հայտարարված 11 դեպքն է: Զինծառայողներից 9-ը զոհվել են հրադարարի ռեժիմի խախտման հետևանքով, մեկը սպանվել է, ևս մեկ զինծառայող մահացել է դժբախտ պատահարի հետևանքով: