Home / Հայաստան / Էջմիածնում էխոկարդիոգրաֆի կաբինետը չի գործում․ բնակիչները հետազոտության համար Երևան են գալիս

Էջմիածնում էխոկարդիոգրաֆի կաբինետը չի գործում․ բնակիչները հետազոտության համար Երևան են գալիս

Էջմիածինցիները, պարզվում է, տևական ժամանակ է՝ չեն կարողանում օգտվել իրենց քաղաքի հիվանդանոցի սրտի էխոկարդիոգրաֆի ծառայությունից, սենյակը փակ է, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Էջմիածնի հիվանդանոցում բուժվող հիվանդներն այդ ծառայությունից օգտվելու համար ստիպված են լինում հասնել Երևանի հիվանդանոցներից որևէ մեկը:

Էջմիածնի հիվանդանոցի տնօրենի տեղակալ Մելիք Կոնդյանը թերթի հետ զրույցում հաստատել է սրտի էխոկարդիոգրաֆի կաբինետի չգործելու փաստը:

«Էխոկարդիոգրաֆ կոչվող ապարատի աշխատակցին տարել են Հայոց բանակ՝ ծառայության: Այդ պատճառով ներկա պահին մենք համապատասխան մասնագետ չունենք: Մեր հիվանդանոցի պաշտոնական կայքում տեղադրելու ենք հայտարարություն: Ինքներս էլ ենք մտահոգված այս խնդրով»,- պարզաբանել է Կոնդյանը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում